The Hill-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախագահական ընտրությունների գիշերը հեռախոսազրույց է ունեցել Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի հետ և նրան համոզել է ճանաչել իր պարտությունը։
Այդ մասին նշված է 2016 թվականին ԱՄՆ-ում անցկացված նախագահական ընտրությունների մասին հրատարակվող գրքում։ Գրքի հեղինակներն են Սպիտակ տան թղթակից Էմի Պարնսը և Ջոնաթան Ալենը, որոնք այդ հարցում վկայակոչում են երեք իրազեկ աղբյուրի։
Նրանց խոսքերով՝ Օբաման Քլինթոնին ասել է, որ նա պետք է ընդունի պարտությունը, ինչը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նախկին պետքարտուղարն ընտանիքի հետ միասին շարունակել է հետևել այնպիսի առանցքային նահանգների արդյունքներին, ինչպիսիք են Միչիգանը, Վիսքոնսինը և Փենսիլվանիան։
Քլինթոնն արդյունքում հետևել է Օբամայի խորհրդին ու նոյեմբերի 8-ի լույսի 9-ի գիշերը Թրամփին հայտնել է, որ ընդունում է պարտությունը։ Ընդգծվում է, որ Քլինթոնի մի շարք դաշնակիցների դուր չի եկել նախագահի այդ քայլը։ Նրանց կարծիքով՝ նա պետք է հնարավորինս երկար սպասեր։