Image result for fidel castroԿոմանդանտեն ծնվել է 1926 թվականի օգոստոսի 13-ին: Իր եղբոր` Ռաուլի և Չէ Գեվարայի հետ գլխավորել է բռնակալ Բատիստայի դեմ հեղափոխական շարժումը: 1959 թվականի հունվարի 1-ին հեղափոխության հաղթանակից հետո Ֆ.Կաստրոն դառնում է Կուբայի հանրապետության վարչապետ, իսկ 1976-2008 թվականներին Խորհրդարանի նախագահ:

Կաստրոն իր խոսքի վարպետության շնորհիվ կարողացավ պայքարել ու հաղթել, նույնիսկ այն իրավիճակում, երբ տեսականորեն անհնար էր հաղթանակ տանել ու դուրս գալ Ամերիկյան գերտերության դեմ:

Շաքարի կղզին ամբողջովին Ամերիկայի իշխանության տակ էր՝ գրեթե գաղութ: ԱՄՆ-ը էին գնում Կուբայի արտահանած բարիքի երեք քառորդը: Անգամ ազգային կոկտեյլի` «Կուբա Լիբրե»-ի բաղադրության մեջ Կոկա-կոլա կար:

Ֆիդելին շարքից հանելու համար ամերիկյան հատուկ ծառայությունները ներգրավեցին նույնիսկ նրա սիրած կնոջը՝ Մարիտա Լորենցին, որը հասցրել էր հիասթափվել նրանից: Կաստրոյի համար հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան կանայք: Իսկ սիրուց ատելություն մեկ քայլ է: ԿԸՀ-ի մշակած պլանը խիստ տրամաբանական էր ու նրանք կարծես հենց նշանակետին էին խփել: Բայց հենց Լորենցը մենակ մնաց Կաստրոյի հետ` հյուրանոցի համարում, ԱՄՆ-ն կրկին պարտվեց Կուբային:

Կաստրոն նվիրվածության դասական օրինակ է: Նա դոլարով ու խոստումով երբեք չտարվեց ու ամուր մնաց իր դիրքերում, նույնիսկ այն ժամանակ, երբ իր հզոր հովանավորը` ԽՍՀՄ-ը, փլուզվեց:

Ի վերջո Ֆիդել Կաստրոն հեղափոխության դասական լեգենդ է: Նա իր օրինակով պարզապես ցույց տվեց, թե ինչպես են հեղափոխություն անում ու պայքարում հանուն նպատակի ու ազատության:

Հ.գ. Կաստրոյին լուրջ չընդունելը ԱՄՆ գլխավոր սխալն էր: Նա անկանխատեսելի էր, իսկ Ռաուլն ու Չե Գևարան, կողմնորոշված կոմունիստներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել