Քանյե Ուեսթի վիճակն ավելի լուրջ է, քան ենթադրվում էրAysor.am-ը գրում է.

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի վիճակն ավելի լուրջ է, քան ենթադրվում էր, հայտնում է news.rambler.ru-ն

Արտիստի  բժիշկը ոստիկաններին ասել է, որ հիվանդի մոտ ժամանակավոր պսիխոզ է քնի պակասի և հյուծվածության պատճառով։

Սակայն աղբյուրները պնդում են, որ առողջության հետ կապված խնդիրներն ավելի լուրջ են։

Ուեսթն այժմ գտնվում է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում և հավանաբար այնտեղ կմնա մինչև շաբաթվա վերջ: Ընտանիքի անդամները ցանկանում էին, որ ռեփերը Գոհաբանության օրը նշի տանը, սակայն բժիշկները դուրս չեն գրել նրան հիվանդանոցից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել