Aysor.am-ը գրում է.
Մոսկվայի քաղաքային դուման պատրաստ է մայրաքաղաքում հուշարձան տեղադրել կամ փողոցներից մեկը վերանվանել Ֆիդել Կաստրոյի պատվին, հայտնում է Москва քաղաքային լուրերի գործակալությունը` մեջբերելով Մոսկվայի քաղաքային դումայի նախագահ Ալեքսեյ Շապոշնիկովի հայտարարությունը:
«Ֆիդել Կաստրոն տիեզերական մասշտաբի ֆիգուր է եղել: Նա մեծ քաղաքական գործիչ, մեծ բանախոս և իր ժողովրդի մեծ որդին է: Կարծում եմ` հնարավորություն կա քննարկել Կաստրոյի հուշարձանի տեղադրման հարցը կամ Մոսկվայի փողոցներից կամ նրբանցքներից մեկի վերանվանումը նրա պատվին»,- ասել է Շապոշնիկովը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



