Դուբայում ծաղիկներով ստեղծել են աշխարհի խոշորագույն մարդատար օդանավ Airbus A380-ի կրկնօրինակըAysor.am-ը գրում է.

Emirates ավիաընկերությունը Դուբայում «Հրաշքների այգու» աշխատակիցների հետ ծաղիկներից ստեղծել են աշխարհի խոշորագույն մարդատար օդանավի՝ Airbus A380-ի կրկնօրինակը, հայտնում է Lenta.ru-ն:

Emirates-ը տեսանյութի տեսքով ներկայացրել է գործընթացի ընթացքը, որը տևել է կես տարի։ Նախագծի վրա օրական 10 ժամ աշխատել է ավելի քան 200 մարդ։

Ինքնաթիռի կրկնօրինակի բնական մեծության չափով ստեղծված պողպատյա հիմնակմախքը զարդարել են 500.000 բույսեր։ Ողջ կառուցվածքի ընդհանուր քաշը կազմել է 100 տոննա (իրական Airbus A380-ի քաշը կազմում է 575 տոննա)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել