168.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Ֆեյենորդի» հետ խաղին է անդրադարձել նախկին ֆուտբոլիստ Ռոբի Սևեջը:

Սևեջը Mirror-ի հետ զրույցում նշել է, որ եկրպագուներն ընդամենը մեկ հարց պետք է ունենան Մոուրինիոյին՝ որտե՞ղ էր Մխիթարյանն այսքան ժամանակ:

«Հինգշաբթի օրը Մխիթարյանը փայլեց: Նա  դինամիկ էր և ուժեղ:  Նա շատ բարձրակարգ ֆուտբոլիստի տպավորություն թողեց:

Զարմանում եմ՝ որտե՞ղ էր «յուրահատուկը» պահում նրան: Մխիթարյանը կարող է էներգիա և թարմություն բերել «Օլդ Թրաֆորդ»,- նշել է Սևեջը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել