Lurer.com-ը գրում է.
«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է Անգլիայի առաջնության չեմպիոնական պայքարին և նշել, որ Մոուրինյուի թիմը չեմպիոնության իրական հավակնորդներից մեկն է:
«Մինչև «Մանչեսթեր Սիթի»-ի գալը գիտեի՝ շատ թիմեր են հավակնելու Անգլիայի առաջնության չեմպիոնի տիտղոսին: Չնայած Չեմպիոնների լիգայի խաղերի մեծ քանակին, այժմ «Մանչեսթեր Սիթիին» չեմպիոնության հավակնորդների թվում է «Լիվերպուլի», «Չելսի»-ի, «Արսենալ»-ի, «Տոտենհեմ»-ի հետ: Եվ իհարկե «Մանչեսթեր Յունայթեդ»-ը վերջին ժամանակներս բարելավել է իր խաղը և արդեն ԱՊԼ-ի չեմպիոնի իրական հավակնորդ է»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Manchester Evening News-ը:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=239894&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել