Մուսուլման Գինելլա Մասսան դարձել է կանադական հեռուստատեսությամբ լրատվական ծրագրի առաջին հաղորդավարուհին, ով էկրանին է հայտնվեկ հիջաբով։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

29-ամյա լրագրողուհին հիջաբով հայտնվել է Տորոնտոյի CityNews լրատվական ալիքում։ Հեռուստաեթերից հետո նա գրել է իր թվիթերյան էջում. «Այսօր կարևոր օր էր ինձ համար։ Չեմ կարծում, թե հիջաբով կինը երբևէ լրատվական թողարկում է վարել Կանադայում»։

Նա նշել է, որ հիմնականում դրական արձագանքներ է ստանում, չնայած եղել են նաև բացասական մեկնաբանություններ։

Հաղորդավարուհու խոսքով՝ ԱՄՆ-ում իր մուսուլման գործընկերները բախվում են մի շարք խնդիրների հիջաբով եթեր դուրս գալու ցանկության դեպքում և ստիպված են աշխատել «կադրից դուրս»։

«Նրանց ասում են, որ դա հնարավոր չէ։ Ցավում եմ, որ նրանց թույլ չեն տալիս զարգանալ ինչ-որ նախապաշարմունքների պատճառով»,-ասել է հեռուստահաղորդավարուհին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել