Միհրան Պողոսյանը հերքում է անհերքելին. բանանի ներկրման հետ կապ չունի՞Yerkir.am-ը գրում է.

Այսօր լրագրողների հետ զրույցում ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը հերքեց լուրերն այն մասին, թե ինքը կապ ունի բանանի ներկրման կամ բանանի ներկրմանը խոչընդոտելու հետ:

«Ես հերքում եմ, որ բանանի հետ կապ ունեմ: «Քեթրին» գրուպի հետ կապ չունեմ: Ժամանակին ստեղծել եմ, ու տեսնում եք` ինչ հաջողակն է եղել: Քսան տարի առաջ ստեղծել եմ, ու մինչև հիմա խոսում են դրա մասին»,- ասաց նա:

Պողոսյանը նշեց, որ լրատվամիջոցների հրապարակումները, թե ինքը կապ ունի վերը նշված ընկերության հետ, սխալ են: «Բացարձակ կապ չունեմ»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել