234564432Araratnews.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. Ria.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են մի շարք տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում՝ Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները:

Պուտինն ու Էրդողանը նաև անդրադարձել են օրեր առաջ Սիրիայի Էլ Բաբ շրջանում թուրքական դիրքերին հասցված ավիահարվածներին, որոնց հետևանքով թուրք զինծառայողներ էին զոհվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել