168.am-ը գրում է.
Այսօր ՀՀԿ 16-րդ համագումարի մեկնարկին լրագրողները Սփյուռքի նախարար Հարնուշ Հակոբյանից հետաքրքրվեցին՝ արդյոք ճի՞շտ են նրա՝ կուսակցությունը լքելու մասին լուրերը: Ի պատասխան՝ նախարարն ասաց. «Հերթական կեղծիքն է»:
Հ. Հակոբյանն ասաց, որ շատ հետաքրքիր զեկուցում է լինելու, որը երկու մասից է բաղկացած՝ առաջին հատվածում լինելու են կուսակցության կատարած աշխատանքները, երկրորդ հատվածում ապագային միտված ծրագրային հարցադրումները: Անդրադառնալով իր հետագա գործունեությանը՝ նախարարն ասաց. «Այն ամենը, ինչ իմ առջև դրված է, շարունակելու եմ կատարել»:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2016/11/26/721546.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



