Panorama.am-ը գրում է.

Սպորտի նկատմամբ վերաբերմունքն Արցախում յուրահատուկ բնույթ է կրում, քանի որ, բացի առողջ ապրելակերպի խթանումից, Արցախի համար այն նաև կարևոր միջոց է աշխարհին ներկայանալու: Այս մասին նշել է Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ նախօրեին ընդունելով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին:

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ Ա. Հարությունյանը նշել է, որ թեև հանրապետությունը զգալի ձեռքբերումներ ունի սպորտի բնագավառում, այնուամենայնիվ, անելիքներ շատ կան, և նոր մարզիկների հայտնաբերման առումով Արցախում չբացահայտված ներուժը մեծ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել