«Երեկ հայտնի է դարձել, որ նախօրեին վարչապետ Կարեն Կարապետյանի ՀՀԿ-ական դառնալուց հետո ևս 7.000 քաղաքացի ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել: Կասկածի տակ չդնելով էդուարդ Շարմազանովի հայտարարությունն ու ներկայացված թվերի ճշգրտությունը, «Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ այդ մարդիկ բնավ էլ վարչապետի նկատմամբ սիրուց ու համակրանքից չեն գնացել այդ քայլին:

 

 Վերջին օրերին սկսած գրեթե բոլոր գազալցակայանների, բենգպլցակայանների, թաղապետարանների աշխատակիցներին պարտադրում են անդամագրվել ՀՀԿ-ին: Մարդիկ նույնիսկ նեղություն չեն քաշում գնալ ՀՀԿ գրասենյակ, համապատասխան դիմումներն ուղարկվում են աշխատավայրեր և լրացվում հենց տեղերում»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել