Reuters-ի տեղեկություններով՝ այսօր 90 տարեկան հասակում մահացել է Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն։
Եղբոր մահվան մասին լուրը Agence France-Presse-ին հաստատել է նաև Ռաուլ Կաստրոն՝ Կուբայի ներկայիս առաջնորդը։
Կուբայի հեղափոխական զինված ուժերի մայոր Ֆիդել Կաստրոն ծնվել է 1926թ.-ի օգոստոսի 13-ին Կուբայի Օրիենտե նահանգում։
Ֆիդել Կաստրոն 1976 թվականի դեկտեմբերից 30 տարի շարունակ եղել է Կուբայի պետխորհրդի և նախարարների խորհրդի ղեկավարը, եղել է նաև Հեղափոխական զինված ուժերի գլխավոր հրամանատարը և Ազգային պաշտպանության խորհրդի նախագահը։
Առողջական խնդիրների պատճառով 2006 թվականի հուլիսի 31-ին Կաստրոն իր պարտականությունները փոխանցել է իր եղբորը՝ Ռաուլ Կաստրոյին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1183623488388265?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



