«armtimes.com կայքը տեսանյութ է տեղադրել, որտեղ արձանագրված են երեկ երեկոյան Երևանի Զաքյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում Սերժ Սարգսյանի կորտեժի համար ճանապարհ բացող ՃՈ աշխատակիցների գործողությունները:

Կայքում տեղադրված տեսանյութում երևում է, թե ինչպես է ՃՈ աշխատակիցը հարձակվում իր հրահանգները չկատարած մեքենայի վրա:

 

Կադրերից երևում է, որ ՃՈ աշխատակիցը հարվածում կամ կտրուկ շարժումով փորձում է հարվածել մեքենային ու այդ ընթացքում չափազանց սուր տոնով գոռում վարորդի վրա: Գոռոցի ընթացքում լսվում են բառեր, որոնք շատ բնորոշ են սեռական հայհոյանքների: Սակայն ոստիկանությունում համոզված են, որ ճանապարհային ոստիկանության աշխատակիցը չի հայհոյել:

 

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի օգնական Նարեկ Մալյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, նշելով, որ քաղաքացուն հայհոյող ոստիկանը արժանի է ամենախիստ պատժի, սակայն համոզմունք է հայտնել, որ տվյալ դեպքում ՃՈ աշխատակիցը չի հայհոյել: Նա նաև գրել է, որ հրապարակման առթիվ ներկայումս ուսումնասիրություն է կատարվում»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել