Image resultOperativ.am-ը գրում է.

Բրիտանական «Jaguar Land Rover» ընկերությունը հայտարարել է, որ սկսել է էլեկտրամոբիլների արտադրություն: Այս մասին գրում է Tacc-ը՝ հղում տալով կորպորացիայի ներկայացուցչի խոսքին:

Նա մասնավորապես ասել է. «Մենք ուզում ենք ստեղծել մեր էլեկտրամոբիլները «Ուեսթ-Միդլենդս» գործարանում»:

Ըստ նրա՝ տասնամյակի ավարտին ֆիրմայի մոդելների կեսը հասանելի կլինի նաև էլեկտրական շարժիչներով։

Սակայն, մեքենայի ենթադրյալ գնի մասին տեղեկություններ առայժմ չկան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել