Շվեյցարիայում վթարից զոհվել է ՅՈւԿՕՍ-ի համասեփականատիրոջ 19-ամյա ժառանգորդուհինAysor.am-ը գրում է.

ՅՈւԿՕՍ-ի համասեփականատիրոջ 19-ամյա ժառանգորդուհին՝ 23-ամյա պատանու հետ վթարի է ենթարկվել, փոխանցում է Life.ru-ն:
Շվեյցարական պարբերականը հայտնում է, որ սարսափելի վթարի հետևանքով զոհվել է Պլատոն Լեբեդևի 19-ամյա թոռնուհին և նրա 23-ամյա ընկերը:

Զոհվածների մարմինները գտել են գետի հատակին: Դիանա Լեբեդևան Մոսկվայի «ոսկե երիտասարդության» ամենավառ ներկայացուցիչներից մեկն էր:

Դիանայի ընկերները համացանցի նրա էջում ցավակցական գրառումներ են կատարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել