Շատ երեխաներ չեն սիրում կաթնաշոռ: Բայց այդ մթերքի օգտագործումն ուղղակի անհրաժեշտ է, քանի որ այն պարունակում է սպիտակուց և օրգանիզմի համար անփոխարինելի ամինաթթուներ: Մի մտահոգվի՛ր, քանի որ օգտակար մթերքները նույնպես կարելի է համեղ պատրաստել:

Առաջարկում ենք ձեզ օրիգինալ և պարզ բաղադրատոմս, որը հիշեցնում է ծույլ կարկանդակներ: Ոչ միայն երեխաները, այլ նույնիսկ մեծահասակները չեն նկատի, որ այդ նրբահամ քաղցրավենիքը պատրաստված է կաթնաշոռով: Միայն այս դեսերտի տեսքից բարձրանում է մարդու տրամադրությունը, իսկ այն պատրաստելը՝ պարզից էլ պարզ է:

Կաթնաշոռով արևիկներ

Բաղադրիչներ

  • 500 գ. կաթնաշոռ
  • 4 ճաշի գդալ շաքարավազ
  • 2 ձու
  • 6 ճաշի գդալ սպիտակաձավար
  • 2 ճաշի գդալ ալյուր
  • 250 գ. պահածոյացված դեղձ
  • Եգիպտացորենի ձողիկներ
  • Վանիլին

Պատրաստման եղանակը

1 Խառնել ձուն շաքարավազի հետ

2 Թասի մեջ լցնել կաթնաշոռը, սպիտակաձավարը, ալյուրը և այդտեղ ավելացնել ձուն ու շաքարավազը

3 Կտրատել դեղձը և թողնել այն ափսեի մեջ, որպեսզի հյութը դուրս տա

4 Ստացված զանգվածից պատրաստել գնդիկներ: Յուրաքանչյուր գնդիկի մեջտեղում դնել մի կտոր դեղձ

5 Եփել գնդիկները եռման ջրում հինգ րոպե: Պատրաստի գնդիկները կբարձրանան ջրի երես

6 Թողնել գնդիկները ցամաքեն, իսկ այդ ընթացքում մանրացնել եգիպտացորենի ձողիկները: Թաթախել գնդիկները ձողիկի փշուրների մեջ

Այս դեսերտը շատ ախորժելի տեսք է ունենում: Կարելի է ուտել անմիջապես պատրաստելուց հետ կամ թողնել՝ սառչի, և համտեսել թեյի հետ:

Բարի ախորժակ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել