Armsport.am-ը գրում է.
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը շնորհակալություն է հայտնել «Լիվերպուլի» նախկին ավագ Սթիվեն Ջերարդին, ում հետ 4 մրցաշրջան հանդես է եկել մերսիսայդյան ակումբի կազմում:
Օրեր առաջ Ջերարդը հայտարարել էր կարիերան ավարտելու մասին:
«Շնորհակալություն Ջերարդ`դժվար պահերին իմ կողքին լինելու համար: Շնորհակալություն աջակցության և խորհուրդների համար: Մեր փոխհարաբերությունները դուրս են խաղադաշտի սահմաններից:
Որքան էիր դու ինձ օգնում, որպեսզի փոխեմ որոշումս և միշտ ինձ սովորեցնելու համար էիր անում դա, ինչպես մեծ եղբայրը փոքր եղբորը: Միասին մենք շատ բաների միջոց ենք անցել և պայքարել ենք մեր ակումբի համար: Այդ ամենը միշտ իմ հիշողության մեջ կմնա», - գրել է Սուարեսը իր թվիթերյան էջում:
Նյութի աղբյուր՝ http://www.armsport.am/hy/news/2016/11/25/suaress/755628
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել