Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը դեմ է երկրի մայրաքաղաք Աստանան իր անունով վերանվանելու գաղափարին, հաղորդում է «Ռոսսիա-24» հեռուստաալիքը։

«Աստանան ապրանքանիշ է։ Անհրաժեշտություն չկա փոխել մայրաքաղաքի անունը»,-ասել է Նազարբաևը հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։

Հանրապետության ղեկավարը նշել է, որ Աստանայում անցկացվել է 21-րդ դարում ԵԱՀԿ առաջին գագաթնաժողովը, Ասիական ձմեռային խաղերը և մի շարք այլ միջոցառումներ։

«Այս ամենը կապված է Ղազախստանի հետ, բայց չէ՞ որ հնչում է Աստանայի անունը։ Ի՞նչ անհրաժեշտություն կա փոխել այն»,-ասել է երկրի նախագահը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել