Լուսանկարչուհի Եկատերինա Սահակյանը պատրաստել է մի ուշագրավ նախագիծ՝ «Ուսումնական տագնապ» անվանումով, որի նպատակն է պարզել, թե ինչքան ժամանակում մարդիկ կլքեն իրենց բնակարանները և թե ինչ կվերցնեն իրենց հետ։ Մասնակիցները իմացել են նախագծի մասին նկարահանումից ընդամենը 10 րոպե առաջ և հենց այքան ժամանակում որոշել են, թե ինչ պետք է վերցնեն իրենց հետ։

Եկատերինան համոզված է, որ այն իրերը, որոնք մարդիկ վերցնում են, արտացոլում են այդ մարդկանց ներքին աշխարհը։ BlogNews–ը բարձր է գնահատում լուսանկարչուհու կատարած աշխատանքը, այդ իսկ պատճառով էլ Ձեզ ենք ներկայացնում այս հետաքրքրաշարժ ֆոտոշարքը։

Ալեքսեյ, 35 տարեկան, ծրագրավորող

Եգոր, 40 տարեկան, գործարար

Իրինա, 38 տարեկան, նկարչուհի

Սուրեն, 58 տարեկան, նկարիչ

Ալեքսանդր, 42 տարեկան, լուսանկարիչ

Ինա, 38 տարեկան, լուսանկարչուհի

Լիլիանա, 29 տարեկան, մենեջեր

Ելենա, 25 տարեկան, բնապահպան/ փրկարար

Այժմ դուք նույնպես տեսաք, թե ինչեր են իրենց հետ վերցնում տարբեր մարդիկ։ Ցանկության դեպքում մեկնաբանություններում գրեք, թե ինչ կվերցնեիք դուք կամ եթե ժամանակ ունեք, այդպես լուսանկարվեք և տեղադրեք մեկնաբանություններում։ Բոլորիս անչափ հետաքրքիր է, թե ինչ կվերցնեիք ԴՈՒՔ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել