Իրանում գնացքների բախման հետևանքով զոհվել է 36 մարդBarometer.am-ը գրում է.

Իրանի հյուսիս- կենտրոնական Սեմնան նահանգում երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով զոհվել է 36, վիրավորվել 98 մարդ, հաղորդում է իրանական "ՄԵՀՐ" լրատվական գործակալությունը:

Ըստ տեղական իշխանությունների, զոհերի թիվը դեռ կարող է աճել, հաղորդում է Lenta.ru-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր 15 զոհի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել