Մոսկվայում վախճանվել է ավիակոնստրուկտոր Իվան ՄիկոյանըBarometer.am-ը գրում է.

Մոսկվայում 89 տարեկանում մահացել Է ավիակոնստրուկտոր Իվան Միկոյանը, որը ՄիԳ-29 կործանիչի մշակողներից մեկն Է, հաղորդում է «Վեստի»–ն։

Իվան Միկոյանն իր ողջ կյանքում աշխատել Է կոնստրուկտորական այն բյուրոյում, որը 1939 թվականին հիմնել Էր նրա հորեղբայրը՝ Արտեմ Միկոյանը:

4-րդ սերնդի ՄիԳ-29 կործանիչի նախագծի համար Միկոյանն արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի ու մինչև կյանքի վերջ եղել է Ռուսաստանի «ՄիԳ» ինքնաթիռաշինական կորպորացիայի խորհրդական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել