Image result for ԳազԳազի գինի ֆենոմենը

Հայաստանյան շուկայում այսօր տեղի ունեցավ սպասված իրադարձություն:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հաստատելով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ներկայացրած առաջարկը, հայտարարել է, որ 2017թ-ի հունվարի 1-ից ՀՀ շարքային սպառողների համար գազի 1 խմ-ի արժեքը կնվազի 7 դրամով` ներկա 146 դրամից դառնալով 139 դրամ: Ընկերությունը նոյեմբերի 3-ին դիմել է ՀԾԿՀ՝ ուժը կորցրած ճանաչելու մայիսի 31-ի որոշումը և վերանայել գազի սակագինը։

Նիստում նշվել է նաև, որ սակագնի իջեցման վրա ազդել է երեք գործոն՝ իջել է Վրաստանով գազի տարանցիկ անցման գինը, կրճատվել են Գազպրոմ Արմենիայի կապիտալ ծախսերը, ավելացել է սպառողների թիվը։ Եթե այս գործոնները չաշխատեն, ապա Գազպրոմն ամբողջ ռիսկն իր վրա կվերցնի. գործոնի ռիսկերի տարբերությունը կազմում է 13.4 միլիարդ, որը փոխհատուցվելու է:

Հունվարի 1-ին լրանում է Վրաստանի տարածքով գազի տարանցման պայմանագրի ժամկետը, և նոր պայմանագրով ընկերությունը հույս ունի ավելի ցածր գին վճարել: Միաժամանակ, էժանացման արդյունքում բաժանորդները կսկսեն ավելի շատ գազ սպառել, ինչը նույնպես կավելացնի ընկերության եկամուտները:

Սակագնի իջեցումն, ըստ էության, կբերի լրացուցիչ հասույթներ, քանի որ հուլիս ամսվա հաստատված գնով սակագինը ֆիքսված էր 1 մլրդ 721 մլն խմ սպառման գազի դիմաց, իսկ հիմա եթե զգալիորեն նվազում է գինը, սպառողները կօգտվեն և զգալիորեն կավելացնեն սպառման ծավալները:

Արդեն նշվել է, որ գազի գնի նվազման հետ կապված՝ կնվազի նաև էլէներգիայի սակագինը, այն նախատեսված է քննարկել և վերանայել դեկտեմբերի վերջին, քանի որ դրա չափն ուղղակիորեն կախված էր գազի նոր սակագնից:

Հ.գ. Հայ իրականության մեջ էներգակիների նվազման փորձ առաջին անգամ է տեղի ունենում, և կարելի է ասել, որ այն հասարակության համար բացառապես «նոու հաու» է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել