Tert.am-ը գրում է.
Իրանի հյուսիս-կենտրոնական Սեմնան նահանգում ուղևորատար գնացքներ են բախվել իրար: Զոհվել է առնվազն 15 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իրանական ԶԼՄ-ներին:
Բախումը տեղի է ունեցել Թեհրանից մոտ 400 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Շահրուդ քաղաքի Հաֆթ-Խան կայարանում:
Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ զոհերի և վիրավորների թիվը կարող է ավելանալ:
«Առնվազն 15 մարդ է զոհվել և ավելի քան 20 մարդ վիրավորվել վթարի հետևանքով»,- ասել է Իրանի «Կարմիր մահիկ» կազմակերպության ղեկավար Ալի Ասգար Ահմադին:
Իրանական լրատվամիջոցները հակասական տվյալներ են հաղորդել զոհերի և վիրավորների թվի առնչությամբ: Fars լրատվական գործակալությունը հայտնել է, որ 52 մարդ է վիրավորվել, որոնք տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



