Lurer.com-ը գրում է.

The Cut պորտալն իր YouTube-ալիքում տեսահոլովակ է հրապարակել նավահո հնդկացիական ցեղի կանանց գեղեցկության մեկդարյա էվոլյուցիայի մասին: Տեսագրությունը հրապարակվել է նոյեմբերի 23-ին, այն երկու օրում դիտել են ավելի քան 124 հազար անգամ:

Տեսահոլովակն ստեղծվել է «100 տարվա գեղեցկություն» տեսանախագծի շրջանակներում, որը նվիրված է նորաձեւ կերպարների էվոլյուցիային:

Նավահո ցեղի բնակիչներն ապրում են գլխավորապես ԱՄՆ-ի հարավային նահանգներում: Այն երկրում առավել մեծաթիվ հնդկացիական ցեղերից մեկն է, որն ունի շուրջ 250 հազար ներկայացուցիչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել