168.am-ը գրում է.
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլում «Ֆեյենորդ»-ի դեմ տոնած հաղթանակից հետո «Մանչեստեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է նաև Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանին:
«Մխիթարյանին պետք է, որ նման հանդիպումներ անցկացնի նաև Պրեմիեր լիգայում, որտեղ ուրիշ մակարդակ է: Նա հիմա առավել վստահ է խաղում: Նման խաղը իրավունք է տալիս նրան հավատալ, որ մյուս խաղին ևս կմասնակցի: Գիտենք, թե ինչի համար ենք ձեռք բերել նրան՝ նա ուժեղ, կրթված, խաղը լավ հասկացող ֆուտբոլիստ է: Նա լավ խաղաց»,- ասել է Մոուրինյոն:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2016/11/25/721203.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել