Panorama.am-ը գրում է.
Ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակից պարտադիր ժամկետային զինծառայողների զինվորական գրքույկներում, եթե չկան մարտական գործողություններին մասնակցությունը փաստող համապատասխան գրառում, ապա նրանց զինգրքույկներում այդ գրառումը կկատարվի: Այս մասին Panorama.am-ին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այն զինծառայողները, որոնք մասնակցել են ապրիլյան քառօրյա պատերազմին, բայց նրանց զինգրքույկներում գրված չէ, որ մասնակից են մարտական գործողություններին, այլ օրենքի պահանջներին համաձայն գրառում է կատարված անձի կողմից մարտական հերթապահության մեջ ներգրավված լինելու մասին, ապա նախկին զինծառայողներին խնդրում ենք դիմում ներկայացնել համապատասխան տարածքային զինկոմիսարիատ կամ պաշտպանության նախարարություն, որտեղից գրավոր հարցում կկատարվի նրանց ծառայության վայրի զորամաս և անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում զորացրված զինծառայողների զինգրքույկներում կկատարվեն համապատասխան գրառումները»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



