Tert.am-ը գրում է.

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական բոլոր հիմնարկներում 2015 -2016 թվականների ընթացքում իրականացվել են բազմաթիվ և բազմաբնույթ շինարարական աշխատանքներ:  Այս մասին տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Սուրեն Քրմոյանը:

«Կատարվել են շինարարական աշխատանքներ կարճատև և երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակներում, բժշկական մասերում, ճաշարաններում, սանհանգույցներում, ինպես նաև արտաքին արգելագոտու պարագծում»,- նշեց Քրմոյանը:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ամբողջովին վերանորոգվել է խոհանոցը, մասնակի վերանորոգվել են սանհանգույցները, արտաքին կոյուղու ցանցը և երկու դիտահոր: Տրանսֆորմատորային ենթակայանից մասնաշենքերը սնուցող վթարված և հետագա շահագործման համար ոչ պիտանի էլեկտրական մալուխները փոխարինվել են նոր մալուխներով: Մասնաշենքերը սնուցող բաշխիչ էլեկտրական վահանակները և փոխանջատիչները փոխարինվել են նորերով և մասնակի վերանորոգվել են էլեկտրական մալուխները:

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում իրականացվել են բնակելի գոտու հիվանդասենյակների վերանորոգման և հարդարման աշխատանքներ, վերանորոգվել են բնակելի գոտու խոհանոցը, իրականացվել է արտաքին և ներքին ջրամատակարարման ցանցի և սանհանգույցի մասնակի վերանորոգում: Վերանորոգվել են կարանտինային երկու կացարանները, վիրաբուժական բաժանմունքի վիրահատարանը, թոքախտաբանական բաժանմունքի մի շարք հիվանդասենյակներ: Ինչպես նաև տրանսֆորմատորային ենթակայանի էլեկտրոնային սարքավորումները փոխարինվել են նորերով: «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում կապիտալ վերանորոգվել են արտաքին և ներքին ջրամատակարարման ցանցերը, վերանորոգվել է ջրահեռացման համակարգը: Մասնակի վերանորոգվել են խցերի սանհանգույցները: Վերակառուցվել է 2 աշխատասենյակ՝ նախատեսված քննչական գործողությունների և փաստաբանների հետ հանդիպման համար: Վերանորոգվել են արտաքին ջրահեռացման երկու դիտահոր:

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում հիմնովին վերանորոգվել են երկու ջեռուցման կաթսաների մարտկոցները: Ընթացիկ նորոգման աշխատանքներ են իրականացվել բնակելի գոտու կացարաններում և միջանցքներում: Հարդարման աշխատանքներ են իրականացվել երկարատև տեսակցության սենյակներում: Վերանորոգվել է ճաշարանը և մասնաշենքի տանիքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել