Վերջերս մամուլում ու սոցցանցերում լայն արձագանք էր գտել ՌԴԱԳՆ հատուկ հանձնարարականների դեսպան էլեոնորա Միտրոֆանովայի այն հայտարարությունը, ըստ որի՝ նախկին ԽՍՀՄ երկրներում ռուսաց լեզուն պետք է օրենսդրորեն կարգավիճակ ստանա:  

Մինչդեռ երեկ գործադիրի նիստից հետո լրագրողներիս հետ ճեպազրույցում ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը շեշտեց. «Հայաստանի պետական լեզուն հայերենն է, իսկ «Լեզվի մասին» օրենքը մեր անկախության հիմնարար արժեքներից մեկն է և փոփոխության ենթակա չէ»:

Եվրոպական երկրներում սա արդեն ռեալ լեզվի գործածություն է, բացի մայրենի լեզվից: Իսկ մենք դնում ենք առնվազն երկու օտար լեզվի խորացված ամբողջական կիրառման հարց»: Անդրադառնալով ռուս դիվանագետի հայտարարությանը՝  Լ. Մկրտչյանը ևս մեկ անգամ ընդգծեց, «Որևէ օտար պաշտոնյա ցանկացած կարծիք կարող է հայտնել, բայց մենք ունենք օրենսդրություն, որը փոխելու ոչ մի հարց չկա: Կարգավիճակ տալու խնդիր գոյություն չունի»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել