«ԱԺ ընտրություններին ընդառաջ ցուցակների շուրջ փոթորկումները սկսվել են: ԲՀԿ-ում իրավիճակն ավելի սրված է, քանի որ մինչ Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձի վերաբերյալ հայտարարությունները, արդեն իսկ որոշ ուրվագծումներ տեղի էին ունեցել:

Այդ ցուցակում տեղ էին գտել ինչպես ԲՀԿ-ն լքած, ապա մտքափոխված պատգամավորներ, այնպես էլ այլ խմբակցություններ լքածները: Վերջիններիս շարքում էր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, ով իր մտերիմների շրջանում վստահեցրել էր, որ Նաիրա Զոհրաբյանն իրեն խոստացել է տեղավորել ԲՀԿ ցուցակում:

Մեր տեղեկություններով՝ օտարների հնարավոր ներգրավումը ԲՀԿ ցուցակում դժգոհության տեղիք է տվել և Ծառուկայնին ավելի մտերիմները պնդել են սրբագրել ցուցակը, որի հետևանքով դուրս է մնացել նաև Լյուդմիլա Սարգսյանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել