«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ Արեգ Սադոյանը և Ռաֆայել Կարագյոզյանն ազատվել են դատական նիստերի դահլիճից Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակել է զանգվածային անկարգությունների մեղադրանքով Արեգ Սադոյանի և Ռաֆայել Կարագյոզյանի վերաբերյալ գործով դատավճիռը:

Դատարանն ամբաստանյալներին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտեց նրանց 3-ական տարվա պայմանական ազատազրկման՝ 3-ական տարվա փորձաշրջանով:

Մեղադրողը միջնորդել էր 3 տարվա պայմանական ազատազրկում նշանակել միայն Արեգ Սադոյանի նկատմամբ, իսկ Ռաֆայել Կարագյոզյանի նկատմամբ նշանակել 3 տարվա ազատագրվում: Իսկ դատարանը Արեգ Սադոյանին և Ռաֆայել Կարագյոզյանին ազատ արձակեց հենց դատարանի դահլիճից»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել