Մեծ Բրիտանիայում մրցանակի արժանացավ ամենափափուկ սրբիչը

Մեծ Բրիտանիայում «The Fluffies» («Փափուկներ») մրցանակին արժանացան հյուրանոցի հաճախորդներին տրվող ամենալավ սրբիչները։
Հաղթողին ընտրել են հատուկ հանձնաժողովի անդամները: Նրանք գնահատել են նմուշները մի քանի չափանիշով՝ հաստություն, ճերմակություն, չափս, բույր եւ ընդհանուր տպավորությունն ապրանքից։


Միավորների առավելագույն քանակը, որ կարող էին ստանալ սրբիչները չափանիշներից յուրաքանչյուրի համար, 20-ն էր։ Արդյունքում հաղթել են «Malmaison» հյուրանոցային ցանցի սրբիչները։ Բաղնիքի այս պարագաները 80 հնարավորից 64 միավոր են հավաքել։ Երկրորդ տեղը գրավել են «Park Inn» հյուրանոցների սրբիչները։ Դրանք հաղթողից հետ են ընդամենը 0.5 միավորով՝ հավաքելով 63,5 միավոր։ Երրորդ դիրքը բաժին ընկավ «Novotel»-ի (58,5 միավոր) սրբիչներին։ Ընդհանուր առմամբ գնահատվել են 20 հյուրանոցային ցանցի սրբիչներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել