Image resultOperativ.am-ը գրում է.

Ռուս հայտնի երգչուհի Նատաշա Կորոլյովան, ով ցանկություն էր հայտնել կրկին մայրանալ, հիմա խոստովանել է, որ իր կյանքում դժվարին օրեր են: Այս մասին գրում է Rambler.ru-ն:

Երգչուհին խոստովանել է, որ չարագործների զոհն է դարձել: Մասնավորապես, նա բացահայտել է, որ անհայտն անձինք իր տեսահոլովակներից մեկում նկարահանվելու համար դերեր են բաժանում:  

«Իմ կյանքում շատ բաներ են եղել, սակայն նման բան դեռևս չէր պատահել: Տնօրենն ինձ հաղորդագրություններն ուղարկեց, որոնցում ասվում էր, որ քասթինգ է անցկացվում, որի ժամանակ պետք է ընտրվեն իմ տեսահոլովակում նկարանհանվող մարդիկ, ապա նրանից գումարներ են կորզել: Ես երբեք գումար չեմ վերցնում, որպեսզի իմ տեսահոլովակներում նկարվեն, այլ հակառակը՝ ես եմ վճարում»,-ասել է երգչուհին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել