Lurer.com-ը գրում է.
Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալեց «Ֆեյենորդին» և առավելության հասավ 4:0 հաշվով:
Ուեյն Ռունին 35-րդ րոպեին Իբրահիմովիչի փոխանցումից հետո բացեց հաշիվը, իսկ 69-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Խուան Մատան:
Հանդիպման 75-րդ րոպեին Բրեդլի Ջոնսը դարձավ ինքնագոլի հեղինակ: Հանդիպման վերջակետը դրեց Լինգարդը` դաշտի տերերի գոլային առավելությունը հասցնելով 4-ի (90+2):
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մանչեսթերցիների մեկնարկային կազմում էր և փոխարինվեց հանդիպմանը 82-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո Մոուրինուի թիմը 9 միավորով A խմբի երկրորդ հորիզոնականում է:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=239762&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել