eu-russiaAraratnews.am-ը գրում է.

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին որոշումը կկայացնի մինչեւ դեկտեմբերյան գագաթնաժողովը։ Այս մասին նոյեմբերի 24-ին ասել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հույս ունեմ, որ մենք որոշումը կկայացնենք մինչեւ ԵՄ-ի դեկտեմբերյան գագաթնաժողովը»,- ասել է նա։ Տուսկի խոսքով, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային ռեժիմի վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը անփոփոխ է մնում։ «Մեր դիրքորոշումը հստակ է՝ պատժամիջոցները կապակցված են մինսկյան համաձայնագրերի ամբողջական իրականացումով»,- նշել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել