Aysor.am-ը գրում է.
Պակիստանը և Թուրքիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Անկարայի կողմից 52 Super Mushshak վարժանքային ինքնաթիռ գնելու վերաբերյալ: Պայմանագրի արժեքը կազմում է 50 մլն դոլար: Այս մասին հայտարարել է Պակիստանի պաշտպանական արդյունաբերության նախարար Ռանա Թանվիր Հուսեյնը, հայտնում է РИА Новости-ն:
Համաձայնագիրը չորեքշաբթի ստորագրվել է Կարաչիում տեղի ունեցած IDEAS միջազգային ցուցահանդեսի շրջանակում: Նախատեսվում է, որ ինքնաթիռները կմատակարարվեն 3 խմբաքանակով՝ յուրաքանչյուր հաջորդ տարին մեկ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել