Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան առաջարկել է Իսրայել ուղարկել հրշեջ խոշոր ինքնաթիռ, և Թել Ավիվն ընդունել է այդ առաջարկը։

Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Իսրայելի վարչապետի մամլո քարտուղար Օֆիր Հենդելմանը։ Նրա խոսքերով՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թուրքիային։

Հենդելմանը հավելել է, որ Իսրայել պետք է ժամանեն առնվազն 10 հրշեջ ինքնաթիռներ Խորվաթիայից, Իտալիայից, Հունաստանից, Ռուսաստանից, Թուրքիայից ու Կիպրոսից։

Նոյեմբերի 22-ին Իսրայելի 13 շրջաններում խոշոր հրդեհներ են բռնկվել, որոնք քամու ազդեցության ներքո արագորեն ընդլայնվել են։

Սրանից առաջ հաղորդվել էր, որ Էրդողանը 2014 թվականին Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները համեմատել էր Հիտլերի գործողությունների հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել