168.am-ը գրում է.

Բելառուսական ընդդիմությունը նոյեմբերի 24-­ին Մինսկի կենտրոնում քաղաքային իշխանությունների կողմից չարտոնված հրապարակային միջոցառում է իրականացրել: Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-­ն, միջոցառումը նվիրված էր 1996թ­ի նոյեմբերին անցկացված հանրաքվեին, որով ընդլայնվում էին նախագահի լիազորությունները:

Մինսկի Ազատության հրապարակում հավաքվել էին շուրջ 100 քաղաքացիներ, որոնք պարզել էին սպիտակ­կարմիր­սպիտակ, ինչպես նաև ԵՄ դրոշները: Միջոցառմանը ներկա էին նաև բելառուսական ընդդիմության առաջնորդներ Նիկոլայ Ստատկևիչը և Վլադիմիր Նեկլյաևը:

Միջոցառմանը հետևող ոստիկանությունը չի միջամտել, սակայն զգուշացրել է, որ հավաքն արտոնված չէ քաղաքային իշխանությունների կողմից: Հանրահավաքի որոշ մասնակիցներ հրապարակում մնացել են մի փոքր ավելի երկար, քան նախատեսված էր կազմակերպիչների կողմից, սակայն միջադեպեր չեն գրանցվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել