Panorama.am-ը գրում է.

Հայաստանում 2015թ. տնային տնտեսությունների գերակշիռ մասը (91.2%-ը) հանդիսանում է իր կացարանի սեփականատերը: Քաղաքային բնակավայրերում տնային տնտեսությունները գլխավորապես բնակվում են բազմաբնակարան շենքերում` 72.0%, իսկ գյուղական բնակավայրերում գերակշռում են առանձնատները` 91.3%: Այս մասին նշված է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2016» զեկույցում:

Զեկույցի համաձայն՝  2015թ.-ին միայն քաղաքային բնակավայրերում է բնակչությունն ապրում հանրակացարաններում: Հանրակացարաններում, ժամանակավոր և այլ տեսակի կացարաններում բնակվող քաղաքային և գյուղական բնակչության համամասնությունը կազմում է 3.0% և 1.8%: Ժամանակավոր կացարաններում բնակվող տնային տնտեսությունների մեծ մասն աղքատ է և պատկանում է 1-ին քվինտիլին:

Կացարանների ծանրաբեռնվածությունը լուրջ խնդիր է երկրում: 2015թ.-ի հետազոտության տվյալներով՝ մեկ սենյականոց բնակարանների ծանրաբեռնվածությունը կազմել է 2.04 մարդ: Կացարանների ծանրաբեռնվածությունը կախված է աղքատության մակարդակից: Այսպես, հետազոտության տվյալների համաձայն, մեկ սենյականոց բնակարանների ծանրաբեռնվածությունն ամենացածր քվինտիլում 1.4 անգամ գերազանցում է ամենաբարձր քվինտիլում գրանցված ցուցանիշը: 2015թ.-ին այդ ծանրաբեռնվածությունն ամենացածր քվինտիլում կազմել է 2.64 մարդ տնային տնտեսության հաշվով, իսկ ամենաբարձր քվինտիլում` 1.83 մարդ: 1 000 տնային տնտեսությունից 558 տնային տնտեսությունում (2008թ.-ի` 877-ի և 2014թ.-ի`623-ի համեմատ) մեկ սենյականոց բնակարաններում գրանցվել է 2 և ավելի առկա մարդ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել