168.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը նոյեմբերի 24-ին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի նորանշանակ ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի հետ: ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը փոխանցում է, որ հանդիպումն անցել է վստահության ավանդական մթնոլորտում:

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում` այս գործընթացի մեջ ֆրանս-ռուսական համագործակցությանը:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՄԽ ֆրանսիացի նախկին համանախագահ Պիեռ Անդրիոն, ինչպես նաև ռուս համանախագահ, հատուկ հանձնարարականներով դեսպան Իգոր Պոպովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել