1Wnews.am-ը գրում է.

2016-2017 Ա/Ձ սեզոնի սվիտերները դժվար է անվանել ձանձրալի: Ցուրտ եղանակին անհրաժեշտություն լինելուց բացի դրանք  այս սեզոն  շատ հետաքրքիր են՝ վառ գույներով, պրինտերով, անսովոր ձևվածքով: Նորաձև սվիտերների մասին ավելի մանրամասն Wnews.am-ի  post-ում:

1

V-աձև  կամ  կլոր բացվածքով սվիտերներ

Ակտուալ են երկու տարբերկն էլ, միայն թե կլոր բացվածքը տեսողականորեն  կարճացնում է վիզը և մի փոքր կլորացնում դեմքը, եթե ձեզ հակացուցված է նման էֆեկտը, ապա խուսափեք կլոր բացվածքներից: Սուպերնորաձև են հատկապես  ուսերի հատվածը մի փոքր բացող կլոր բացվածքները:  V-աձև բացվածով սվիտերներն իդեալակն են  Dolce & Gabbana, Edem Couture, Fausto Puglisi,  Alexander Lewis նորաձևության տներն առաջարկում են կրել դրանք վերնաշաիկների հետ:

1 2

Բարձր պարանոցով սվիտեր

Վադալազկա հիշենցնող սվիտերները ոչ միայն  նորաձև են, հարմարավետ ու պրակտիկ,  նաև ունեն հաճելի բոնուս, նրանք թեկուզ տեսողականորեն, բայց մեծացնում են կուրծքը:

3

Երկար սվիտերներ

Դրանք էքսպերիմենտների լայն հնարավորություն են տալիս՝ կրել կարճ կիսաշրջազգեստի հետ, այնպես, որ այդ կիսաշրջազգեստը նույնիսկ չերևա, կամ համադրել լայն տաբատների ու մաքսի կիսաշրջազգեստների հետ,  կարելի է կրել անգամ ամառային երկար զգեստների վրայից, միակ դեմոդե տարբերակը թերևս երկար սվիտեր գումարած սև զուգագաուլպա տարբերակն է, բայց այստեղ էլ կարելի է դիմել նորաձև բազմաշերությանը և սվիտերը կրել վերնաշապիկի  հետ:

4

Կարճ սվիտերներ

Այստեղ նույնպես ակտուալ կլինի բազմաշերտությունը: Կարճ սվիտերները համադրեք երկար բլուզների հետ՝ նախ ավելի տաք կլինի, հետո՝ ավելի պրակտիկ:

5

Սպորտային սվիտեր

Իդեալական են այն ժամանակ, երբ դուք  relax տրամադրություն ունեք:

6

Կտրվածքներ

Երկար սվիտերներ՝ ասիմետրիկ կտրվածքներով: Whistles, Cedric Charlier, Alexander Lewis և Esteban Cortazar-ն ներկայացնում են, թե ինչպես:

7

Oversize սվիտեր

Oversize սվիտերը պետք է անպայման լինի ձեր զգեստապահարանում, որովհետև անհնար է հորինել ավելի հարմարավետ բան ձմռան համար, քան օվերսայզն է:

7

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել