1482007155Araratnews.am-ը գրում է.

Վեց երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, հատուկ օդանավեր կուղարկեն Իսրայելում անտառային խոշոր հրդեհները մարելու նպատակով. Ria.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է երկրի կառավարության ղեկավար Բենյամին Նեթանյահուի մամուլի ծառայությունը:

ՌԴ-ի կողմից Իսրայելը երկու Бе-200 օդանավ կստանա: Օգնություն ցուցաբերող երկրների շարքում են` Հունաստանը, Իտալիան, Խորվաթիան, Կիպրոսը և Թուրքիան:

Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ Իսրայելի վարչապետը գնահատում է երկրների կողմից առաջարկվող օգնությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել