Tert.am-ը գրում է.

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ժամը 17:00-ին Երևանի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա ստամբուլահայ լուսանկարիչ Նուրան Աքքայայի «Հայերը Թուրքիայում» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը: Այս մասին հայտնում է «Գանձասարը»:

Ցուցահանդեսում տեղ են գտել Աքքայայի «Հայեր» հայտնի գիրք-ալբոմից մի շարք ուշագրավ լուսանկարներ:

Նշենք, որ «Հայեր» ալբոմը ստամբուլահայ լուսանկարչի 6 տարվա աշխատանքի արդյունքն է, որտեղ նա ներկայացրել է Թուրքիայի հայ հասարակության ամենատարբեր խավերը, Թուրքիայում ապրող հայերի դիմանկարներ, ինչպես նաև «հայկական հետքերը» Թուրքիայի և Արևմտյան Հայաստանի տարածքում՝ Ստամբուլից ու Մուսալեռից մինչև Կեսարիա, Վան ու Կարս: 

Nuran Akkaya’nın  objektifinden bir halk: Ermeniler

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել