Lurer.com-ը գրում է.

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը կփոխի քաշային կարգը:

«Անդրանիկին վիրահատեցին Մոսկվայում և վիրահատությունը լավ անցավ: Այժմ նա արդեն սկսել է թեթևակի մարզվել: Լիահույս եմ, որ հաջորդ տարի՝ Լոս Անջելեսում կայանալիք աշխարհի առաջնությանը նա կմասնակցի, բայց արդեն 85 կգ քաշային կարգում՝ փոխելով քաշային կարգը: Պետք է, որ նա կրկին չվնասի թևը»,- մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանն ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

Անդրանիկ Կարապետյանը 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ վնասել էր թևը: Մինչ այս՝ Կարապետյանը հանդես էր գալիս 77 կգ քաշային կարգում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել