168.am-ը գրում է.

Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը չի պատրաստվում հանդես գալ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը։ Այս մասին, ինչպես հայտնում է Reuters-ը, հայտարարել է երաժշտի ներկայացուցիչ Ֆրեն Կերտիսը։

Բրիտանացի կատարողի մասնակցության մասին տոնական միջոցառմանը հայտարարել էր Թրամփի խորհրդական Էնթոնի Սկարամուչչին։

«Էլթոն Ջոնը չի պատրաստվում համերգով հանդես գալ Ազգային ճեմուղում՝ երդմնակալության ժամանակ»,- հայտարարել է նա BBC-ի HARDtalk հեռուստահաղորդման ժամանակ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ Էլթոն Ջոնը հանդես էր գալիս դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի միջոցառումներին։

Թրամփի երդմնակալության արարողությունը նախատեսված է 2017թ. հունվարի 20-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել