6,1 մագնիտուդով երկրաշարժ է նոյեմբերի 24-ի առավոտյան տեղի ունեցել Ճապոնիայի հյուսիսարեւելյան շրջանում: Այդ մասին մասին հայտնել է ազգային օդերեւութաբանական գործակալությունը: Իր հերթին «Կիոդո» գործակալությունը հայտնել է, որ ցունամիի սպառնալիք չկա:

Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել նույն այն վայրում, որտեղ երկու օր առաջ ավելի հզոր երկրաշարժ էր գրանցվել 7,3 մագնիտուդով:

Այսօրվա երկրաշարժը զգացվել է Իբարակի, Միյագի, Յամագատա, Տոտիգի, Սայտամա, Տիբա հյուսիսարեւելյան պրեֆեկտուրաներում, ինչպես նաեւ Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում: Տոկիոյի էներգետիկական ընկերությունում հայտնել են, որ ատոմակայաններում վնասվածքներ չեն արձնագրվել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել