ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը դիմում է ներկայացրել` անդամագրվելու Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:
Այս մասին վարչապետը հայտարարեց ՀՀ կառավարության նոյեմբերի 24-ի նիստին:
ՀՀԿ-ին անդամակցության մասին հայտարարել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: ՀՀԿ-ն անդամագրվելու դիմումները կքննարկի նոյեմբերի 26-ին կայանալիք համագումարի ընթացքում:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հիմնադրվել է 1990թ.: ՀՀԿ-ն որպես իր գաղափարախոսության հիմք՝ ընդունել է Գարեգին Նժդեհի ուսմունքը: 2014թ. մայիսի 24-ին տեղի է ունեցել ՀՀԿ 15-րդ համագումարը և ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվեց կուսակցության նախագահի պաշտոնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



