Tert.am-ը գրում է.

Թուրքական Medium.com.tr կայքի սյունակագիր Էմրահ Քընայը ռուս-թուրքական ճգնաժամի պատճառ դարձած ռուսական Սու-24 կործանիչի խոցման միջադեպի 1-ամյակի առիթով համառոտ ակնարկ է ներկայացրել անցնող տարում երկու երկրների հարաբերություններում գրանցված վերելքների ու վայրէջքների մասին, քննել կրած կորուստներն ու վերլուծել ուշագրավ զարգացումները:

Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Դրանից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել էր ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։ Սակայն այս տարվա ամռան սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ռուսական իշխանություններից կատարվածի համար, ինչին հաջորդել են երկու երկրների հարաբերությունների վերականգնման աշխատանքները։

Քընայը նշում է, որ սա առաջին դեպքն էր, երբ ՆԱՏՕ-ի անդամ երկրին պատկանող ԶՈՒ-ն ռուսական կործանիչ խոցեց:

Картинки по запросу СУ 24 сбитый

Թուրք սյունակագիրն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ հարաբերությունների սրման փուլում Թուրքիան ռուսական մամուլում սկսեց ներկայացվել որպես «թիվ մեկ թշնամի», ռուսական հեռուստածրագրերի հաղորդավարներն ամիսներ շարունակ որպես քննարկման թեմա էին ընտրում հենց Սու-24 կործանիչի հետ կապված միջադեպն ու նախկինում որպես բարեկամ ներկայացվող Թուրքիայի վերաբերյալ խիստ թշնամական քարոզչություն վարում:

resim tanımı girin

Քընայը նաև շեշտում է, որ հենց այդ ժամանակահատվածում Ռուսաստանը Թուրքիային մեղադրեց «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապեր ունենալու համար:

resim tanımı girin

Սյունակագիրը գրում է, որ Թուրքիայից Ռուսաստան ապրանքների ներմուծման արգելքի հետևանքով ռուսական շուկան կորցրած թուրք արտադրողները ստիպված եղան իրենց արտադրանքը վաճառել ներքին շուկայում՝ չափազանց էժան գներով, և սկսեցին փնտրել այլընտրանքային ուղիներ՝ միջազգային շուկա դուրս գալու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել