«Խնդիրն այն է, որ հակասահմանադրականության մասին խոսում է ոչ միայն նախկին սոցապ նախարարը, այլ նաև իրավաբանը, որը դասախոսում է: Նա բերում է ինչ-որ օրենքների թվարկում, որոնք բացարձակ կապ չունեն սոցիալական ապահովագրության հետ:
Ափսոսում եմ, որ այդ ձևով հասարակությունը հայտնվում է բարեխիղճ մոլորության մեջ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց սոցապ նախկին նախարար Ռազմիկ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով սոցապ մեկ այլ նախկին նախարարի՝ Գևորգ Պետրոսյանի այն հայտարարություններին, որ «1000 դրամների» նախագիծը հակասահմանադրական է «Ես չգիտեմ, թե պարոն Գևորգ Պետրոսյանի իրավական իմացությանը մյուս ոլորտներում ինչպիսին է, բայց եթե սոցիալական ոլորտի իրավական իմացությունները նրա մոտ բավարար լինեին, կարծում եմ՝ ինքն ավելի երկար կաշխատեր նախարարի պաշտոնում».- ասաց Ռազմիկ Մարտիրոսյանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։